Մահացել է Զարուհի Բաբայանի մայրը. երգչուհու և դստեր հուզիչ գրառումները՝ նրա հիշատակին
LifeՄահացել է երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը՝ Էմմա Խաչիկովնան: Երգչուհին սոցցանցերի իր էջերում արխիվային լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում արել մայրիկի հիշատակին:
«Երբեք չէի մտածի, որ այս տողերն այսքան շուտ կգրեմ: Մամ ջան, Աստված հոգիդ լուսավորի, ինչքան ենք քեզ կարոտելու»,- գրել է նա:
Զարուհու դուստրը՝ Սոֆի Դևոյանը, վերահրապարակել է մայրիկի գրառումն ու հավելել. «Իմ մանկության ամենավառ հիշողությունները կապված են քեզ հետ, իմ լույս տատիկ: Քո բացը շատ եմ զգալու: Աստված հոգիդ լուսավորի, դու միշտ մեր սրտերում ես»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մահացել էր Սոֆիի պապիկը՝ բժիշկ-գինեկոլոգ Գեորգի Կիմիչը, ով դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ամուսինն էր:

