Սկանդալ Ուկրաինայում․ Ավակովը հրաժարական է տվել
ԱշխարհՈւկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին: Աղբյուրը` վկայակոչելով Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարևին, հայտնում է, որ դիմումը գրվել է դեռ դեկտեմբերի 8-ին:
Հաղորդվում է նաև, որ հրաժարականի դիմում ներկայացնելուց անմիջապես հետո Ավակովը հեռացել է երկրից և մինչ օրս չի վերադարձել, քանի որ վախենում է բնակարանների կողոպուտի հանցավոր սխեմայի մասին լուրերի տարածումից: Ի դեպ, այդ կողուպուտներին մասնակցել են Կիևի մոտակայքում զոհված ոստիկաններ: «Ավակովը չի վերադառնա Ուկրաինա, մինչև իր անվտանգության համար երաշխիքներ չստանա»,- ասել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի սկզբին Կիևի շրջանի Կնյաժիչի գյուղում ոստիկանության 3 ստորաբաժանումներ իրար վրա կրակ էին բացել` միմյանց ավազակախմբերի հետ շփոթելով: Զոհվել է 6 ոստիկան: Որոշ տվյալներով` Ավակովն անուշադրության է մետնել վերոնշյալ միջադեպը և գտնվելով Կանադայում` չի դադարեցրել իր այցը: