Հայերեն


«Այժմ ունենք իրեն երջանիկ համարող` անհայրենիք գերագույն հրամանատար»․քաղաքացիական նախաձեռնության անդամ

Քաղաքականություն

Այսօր հայրենիքի  փրկության համար հասարակական ու  քաղաքական  բազմաթիվ  գաղափարներ են   բարձրաձայնում, բայց  ինչպես ասում է  ժողովուրդը՝  «զանգը կախող չկա»:

Այս ֆոնին  մենք  զրուցեցինք՝   «Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խմբի հիմնադիր անդամներից ՝ Խաչիկ Մնացականյանի հետ, ով մեկնաբանեց և ներկայացրեց իրենց  ծրագրերը, որը   շատ արագ է ընկալվում և արձագանքվում  լայն հասարակության շրջանում:

-Պարոն Մնացականյան, մեր երկրին  ո՞րքանով է պետք  դրսի , սակայն հայրենիքի կյանքով մտահոգ,  մարդկանց ուժերի  միավորումը:

-Եթե նկատեցիք, Դուք-Ձեր հարցում արտահայտեցիք մի պատկերավոր արտահայտություն՝   «հայրենիքից դուրս, բայց հայրենիքի կյանքով մտահոգ»:Այո՛, մեր Առաջադեմ Հայաստան  քաղաքացիական նախաձեռնության խմբի  բոլոր անդամները  մեծ պատասխանատվությամբ և պատվով են կրում այս  գաղափարը , որի համար շատ հպարտ և շնորհակալ եմ:Իսկ ինչ վերաբերվում է «դրսի ուժ կամ ուժերին» , ես կասեմ ՝  մենք հայ ենք ,  հայրենիքից դուրս , տարբեր ոլորտներում հաջողությունների հասած  հայեր ենք,  ովքեր չեն կարող մտահոգ չլինել մեր հայրենիքի ներկա վիճակով, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական իրավիճակներով ,  քանի-որ գիտակցում ենք,  որ սերը առ հայրենիք, դա տրամաբանող մարդու առաջնային արժեք է,  և այս տրամաբանությամբ էլ, մեր հերոս տղաները 44 օր շարունակ իրենց անպարտելի տեսակն ապացուցելով, պայքարեցին մի քանի պետությունների դեմ միաժամանակ , չհավատալով, որ առևտրականի համար հայրենիքն իր գրպանն է : Գիտեք, հայրենիքի վերաբերյալ խոսելիս շատ խորքային և համակողմանի վերլուծություններ են անհրաժեշտ , որին  չեմ  կարող անդրադառնալ կիսատ –պռատ:Ուստի , Ձեր հարցը  կեզրափակեմ մեր մեծանուն Սևակի հանճարեղ մտքերից  մեկով՝  «Մեզ մեր հայրենիքում  սպանեցին , բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց»:

-Կներկայացնեք, խնդրեմ,  Ձեր քաղաքացիական նախաձեռնության  պատճառները, որոնք շատ կարճ ժամանակում ընդունվեց հասարակության կողմից:

-Շատ   պատճառներ  կան այս օրերին  հասարակության կողմից ընկալվելու  համար, սակայն , ես դրանցից կառանձնացնեմ մի քանիսը.  հավատն առ Աստված, նվիրվածությունը՝ հայրենիքին, պետականությանը, անկեղծությունը՝ ազգին, ազգաբանակչությանը: Եվ մեծ- մեծ  իրար հետևից շարադրված բառեր  և նախադասություններ արտահայտելու  փոխարեն՝ նպատակային  գործելը:Իսկ իրավիճակի գնահատականը ,ինչպես միշտ, տալիս է հասարակությունը, սակայն մենք օգնելու ենք նրանց՝  ավելի բացահայտ տեսնելու իրականությունը: Մենք մտնելով քաղաքական արենա,   ցույց ենք տալու իշխանության բացթողումներն ու  ընդիմության սխալները՝ այն ապացուցելով  մեր ճշգրիտ  գործողություններով:

 -Պարոն Մնացականյան, պատերազմի օրերին  ի՞նչպես պատահեց , որ ձևավորվեց «Պրոգրեսիվ   Արմենիա»  քաղաքացիական նախաձեռնությունը, որո՞նք են նպատակները և նրանց խնդիրները:

-Մեր քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորվեց, ինչպես մեր նախորդ հարցազրույցներում արդեն   ասել ենք, 44- օրյա պատերազմի օրերին՝ անվանվելով՝ «PROGRESS  ARMENIA»,   գիտակցելով , որ  հայրենիքում , որտեղ մենք ապրել կամ ապրելու  ենք , պետք է ապրենք արժանապատիվ, զգանք մեզ ապահով և անվտանգ,  ինչպես մոր գիրկը, որն անքննելի է զավակի համար: Այժմ, որքան էլ, որ ունենք իրեն երջանիկ համարող՝ անհայրենիք գերագույն  հրամանատար, մենք մեր գործողություններվ եղել ու շարունակում ենք  ամուր կանգնել մեր բանակի , զինվորի կողքին, գիտակցելով,  որ հայրենիքի անվտանգ երաշխիքը բանակն ու զինվորն է :Մեծ պատասխանատվություն և պարտավորվածություն ենք զգում իրենց  սկզբունքների համար , հազարավոր կյանքեր նվիրած մեր հայրենակիցների հանդեպ, քանի որ նրանք ավելի մեծ քայլ են արել, քան մեզանից յուրաքանչյուրը:

Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան
Ամենադիտված