Հայերեն

Ինչպես է Նիկոլը սպանում մարդկանց

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի կառավարման կարևորագույն ֆենոմենը մարդկանց, ազգի և պետության միջից ինքնապաշտպանության բնազդի ոչնչացումն է։ Այս բնազդն ամենահիմնականն է ցանկացած կենդանի օրգանիզմի համար՝ սկսած ամենաառաջին ճիճուից մինչև ամենավերջին անասունը, էլ չխոսելով բնության հրաշքի՝ մարդու մասին, որը ինքնապաշտպանության համար ստեղծել է բարդագույն մեխանիզմներ՝ նորագույն զենքեր և պետական կառավարման ճկուն համակարգ։ Ի վերջո, մարդիկ միավորվել են ընտանիքի, այնուհետև՝ տոհմի, ազգի, հետո՝ պետության մեջ, որպեսզի

առաջին հերթին լուծեն անվտանգության և ինքնապաշտպանության կարևորագույն խնդիրը։

Հայաստանցիների զգալի մասի մոտ ինքնապաշտպանության բնազդի վերացման մասին էր վկայում տաքսիստի խոսքը. «Ախպեր, թեկուզ թուրքերը գան, մենակ նախկինները չգան», զոհվածների հարազատների հարձակումը ընդդիմության վրա, որոնք ուզում էին հեռացնել իրենց որդիների մահվան պատճառ դարձած դավաճանին, բայց նաև հանուն պաշտոնի ու պարգևավճարի բանակի գեներալի ու ոստիկանության սերժանտի գործողությունները, որոնք անադեքվատ շեֆի կամքը կատարելով պատրաստ են գնալ հանցագործության, շատ լավ հասկանալով, որ իրենց արարքը սպառնում է իրենց իսկ անվտանգությանը։

Մարդկանց մտքերի մանիպուլյացիաները, երբ առաջնորդի կամակորությունը մատուցվում է որպես ժողովրդի հավաքական կամք, բնորոշ է բազմաթիվ ավտորիտար և դիկտատորական ռեժիմների, բայց անգամ ամեն ինչ քանդող բոլշևիկներից մինչև արնախում Պոլ Պոտն իրենց գաղափարախոսական նորամուծություններն, ի վերջո, հանգեցնում էին երկրի պաշտպանությանը և հայրենասիրությանը։

Նիկոլի know how-ն և նորամուծությունն անփառունակության համաշխարհային մրցավազքում այն էր, որ նա կարողացավ իր հետևորդներին համոզել, թե տարբեր հանգամանքներ, ասենք՝ նախկինների վերադարձը կանխելը, շատ ավելի կարևոր է, քան մարդու սեփական կյանքը, ազգի շարունակականությունը և պետության անվտանգությունը։

Դրա համար օգտագործվեցին տարբեր գործիքներ, որոնցից ամենակարևորը սուտն ու կեղծիքն էր։ Նախևառաջ, Հայաստանում արմատավորվեց ինքնանպատակ սուտը, որի թիրախը հանրային ապակողմնորոշում մտցնելն էր բոլոր հարցերում։ Երբ երկրի տարբեր գործիչներ միաժամանակ տրամագծորեն տարբեր հայտարարություններ են անում, երբ նույն պետական պաշտոնյան ժամերի կամ օրերի տարբերությամբ լրիվ տարբեր ազդեր է տալիս, երբ երկրի ամենաբարձր պաշտոնյան օտար երկրի ղեկավարի ներկայությամբ ակնհայտ սուտ է ասում, և վերջապես, երբ 44 օր շարունակ պետությունն ասում է, որ հաղթում ենք, և վերջում պարզվում է, որ խայտառակ պարտվել ենք, մարդկանց մոտ կորում է ճշմարտության զգացումն ընդհանրապես, հասարակությունը ատոմիզացվում է, վերանում է միասնականությունը, քանի որ ամեն մեկն ընտրում է այն թեզը, որի մեջ իրեն ավելի հարմար է զգում։

Նաև սուտը աշխատում էր պետական համակարգը վարկաբեկելու, այն աստիճանի թուլացնելու համար, որ ինստիտուտները չեն կարողանում դիմագրավել սպառնալիքներին։ Միայն դատարանների հասցեին հնչեցված կեղծիքները, ՍԴ-ի նկատմամբ ձեռնարկված հզորագույն արշավը, որն ավարտվեց զանգվածային պետական հանցագործությամբ, ասվածի ապացույցն է։ Աստիճանաբար ներարկվում էր այն թեզը, թե բանակի նպատակը ոչ թե քաղաքացիների անվտանգության ապահովումն է, այլ այն կոռուպցիոն գործարքների պոլիգոն է գեներալների համար։

Կարևորագույն դեր խաղաց ավանդական արժեքների՝ ազգայինի, պատմության, եկեղեցու հանդեպ արշավները, որոնց նպատակը դարձյալ հասարակության պառակտումն էր և հատվածականացումը, ինչն ինքնաբերաբար իջեցնում է ինքնապաշտպանության զգացումը։

Մյուս կարևոր հանգամանքը հասկացությունների նենգափոխումն է: Սրա հետևանքով լիբերալիզմը նենգափոխվեց համասեռականության քարոզով, իսկ ժողովրդավարությունը՝ մանդատների հաշվարկով, և մի խումբ ուսապարկերի իրավունք տրվեց կործանել պետությունը։

Նենգափոխվեց հարստության, ուրեմնև՝ աշխատանքի իմաստը, և այն նույնացվեց թալանի հետ։

Նենգափոխվեց ողջ պետական բյուրոկրատիայի իմաստը. մի կողմից Հայաստանի հնարավորությունների համար անչափելի բարձր աշխատավարձերով ու պարգևավճարներով բարձրացվեց իշխանության հանդեպ լոյալությունը, մյուս կողմից՝ Նիկոլի ընդդիմախոսին տրված մի «like»-ի պատճառով կարող են հեռացնել աշխատանքից։ Միաժամանակ հանվեց պրոֆեսիոնալիզմի պահանջը և ցանկացած 10 դրամանոց ցելոֆանի տոպրակ կարող է որոշել մի ողջ ոլորտի ճակատագիրը։

Այս ամենը շատ լավ է բացատրում ոչ միայն այն, թե ինչու է ուղենիշներից զրկվել քաղաքացին, այլև՝ թե ինչու շշկռված գեներալը կարող է սանկցիա տալ Լելե-Թեփեի մահաբեր օպերացիային, կամ առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի տղաներին բրախել ԱԹՍ-ների ռմբակոծման տակ։ Սա, իհարկե, չի արդարացնում գեներալներին, բայց փորձ է բացատրելու նրանց դավաճանության պատճառներից մեկը, իսկ շշկռված գեներալը արդեն իսկ ազգային անվտանգության սպառնալիք է։

Հ.Գ. Պատահական չէ, որ Նիկոլի «հեղափոխական» առաջին քայլը Հանրային Ռադիոյի գրավումն էր, իսկ «հեղափոխության» հաղթանակից հետո առաջին քայլը ֆեյքերի ֆաբրիկաների ստեղծումն էր։ Նա շատ լավ հասկանում էր, որ անհրաժեշտ է առաջին քայլով զարգացնել ստի գործիքները։

Քաղաքագետ Աղասի Ենոքյան

Ավելին՝ այստեղ 

Սամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված