Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի ու գոլի թեկնածուները
ՍպորտՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:
Լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն Կազեմիրոն («Ռեալ»), Իլկայ Գյունդոգանը («Մանչեսթեր Սիթի»), Կրիստիան Պուլիշիչը («Չելսի») և Նեյմարը (ՊՍԺ):
Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:
Շաբաթվա լավագույն գոլի մրցանակին հավակնում են Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), Ջուլ Բելինգեմը («Բորուսիա Դ.»), Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգը («Բավարիա») և Մեհդի Տարեմին («Պորտու»):
Ավելին՝ այստեղ