Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է աղմկահարույց գործի շրջանակում
ՀասարակությունՋալալ Հարությունյանի հրամանով` Մարտունի 3 պաշտպանականից 72 հոգանոց վաշտ են ուղարկել Հադրութ-Ջրական ուղղությամբ հակառակորդի առաջխաղացմանը դիմակայելու համար, զինվորներն ընկել են շրջափակման մեջ, մեծ մասը զոհվել է։
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող պատերազմին առնչվող քրեական գործով։ Այս մասին News.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են քննչական կոմիտեից։ Խոսքը Ջալալ Հարությունյանի հրամանով թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ տեղափոխված և շրջափակման հետևանքով զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործի մասին է։
Այս դեպքի շրջանակում փետրվարի 13–ին ՀՀ քրեական օրենսգրքի 375–րդ հոդվածի 4–րդ մասով (պատերազմի ժամանակ իշխանության անգործությունը) մեղադրանք է առաջադրվել ՊԲ 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանին։ Գեներալ–մայորի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Ավելին ՝ այստեղ