Նիկոլ Փաշինյանը պատմության դաժան վճռով հուր հավիտյան նզովված է, որպես Արցախը հանձնած դավաճան. Սամվել Ֆարմանյան
ՔաղաքականությունԹագավորի, միապետի, նախագահի, վարչապետի՝ պետության ղեկավարի, ազգի առաջնորդի կառավարման արդյունավետության գնահատման N1 չափանիշը Հայրենիքի, իր ղեկավարած պետության տարածքի ընդլայնումը կամ նվազումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը:
«Այդպես է եղել հնում: Այդպես է և հիմա: Այդպես է պատմությունը, ժամանակի հեռվից գնահատում բոլոր առաջնորդներին: Նայեք մեր և մյուս ժողովուրդների պատմությունը, թե որ առաջնորդներին է հերոսացնում ու ում դնում նզովքի տակ:
Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախի մասին, կռիվ է տալիս հողմաղացի դեմ: Նա պատմության դաժան վճռով հուր հավիտյան նզովված է, որպես Արցախը հանձնած դավաճան: Միայն կատարյալ տգետը սա չի հասկանա»,- գրել է Ֆարմանյանը:
Ավելին՝ այստեղ