Օնիկ Գասպարյանն անհասկանալի հայտարարություններ է անում․ Արթուր Ղազինյան
ՔաղաքականությունԱրթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ստեղծված իրավիճակում ԳՇ դե յուրե պետ Օնիկ Գասպարյանի վարքագիծն առնվազն տարակուսանք է առաջացնում։
Փոխարենը աշխատասենյակից դուրս շպրտի ԳՇ պետի պաշտոնը զավթաց Դավթյանին և երշխավորի իրավունքի գերակայությունը, անհասկանալի հայտարարություններ է անում։
Հիմա էլ ԱԺ-ից պահանջում է ստեղծել փաստահավաք խումբ, որը ամբողջությամբ տեղավորվում է իշխանության շահերի դաշտում։ Կա այսպիսի ասացվածք. եթե ցանկանում ես ինչ որ հարց փակել, ստեղծիր հանձնժողով։
Պետական դավաճանություն գործած հանցավոր խումբը պետք է հանձնաժողով ստեղծի և քննի իր կողմից կատարված դավաճանության դրվագներն ու ուսումնասիրի փաստական տվյալները՞։
Լուրջ ե՞ք ասում։
ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված է Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ երեք հաղորդում, որոնք ապօրինի կերպով անտեսվել են ՀՀ գլխավոր դատախազի և ՀՔծ քննիչի կողմից։
Ավելին ՝ այստեղ