Հայերեն

Տեղեկություն, որ խուճապի է մատնել Բաքվին

Աշխարհ

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, «Լրագիր»

Համացանցում տարածվել է Իսրայելի հատուկ ծառայության` Մոսադի ղեկավար Յոսի Կոենի մեկնաբանությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի Ադրբեջան կատարելիք այցի մասին, որը Ղազախստանի ճանապարհին տեղի կունենա մի քանի ժամով:
Ըստ Մոսադի ղեկավարի, Նաթանյահուի այցը լինելու է շատ կարեւոր: Նա մասնավորապես ասել է, թե հույս ունի, որ կստորագրվի գործակցության հուշագիր երկու երկրների հատուկ ծառայությունների միջեւ: Մոսադի ղեկավարն իրեն վերագրվող տեղեկատվության մեջ նշում է, թե Իսրայելը մասնավորապես անվտանգության ժամանակակից սարքավորումներ կմատակարարի Ադրբեջանին:
Թե որքանով է իրական Մոսադին ղեկավարին վերագրվող հարցազրույցը, պարզ չէ: Դրա սկզբնաղբյուր է նշվում իսրայելական հայտնի breakingisraelnews կայքը: Այն վերահրապարակել է նաեւ eadaily.com ռուսական ծագմամբ կայքը: Միաժամանակ, ադրբեջանական պրոպագանդայի մեքենաներից մեկը համարվող haqqin.az-ը այդ կապակցությամբ տարածել է ուշագրավ մի տեղեկություն:
Ադրբեջանական պրոպագանդայի ոչ պաշտոնական այդ կայքը հայտնում է, թե ռուսական լրատվամիջոցները սադրիչ տեղեկություն են տարածել իբրեւ թե Մոսադի ղեկավարի հարցազրույցի մասին, որն իրականում, ըստ ադրբեջանական կայքի, մտացածին է եւ չի եղել: Ընդ որում, հետաքրքրական է, որ չկա դրա մտացածին լինելու մասին պաշտոնական հղում, ասենք սկզբնաղբյուր դիտված կայքին պաշտոնական հարցման եւ պատասխանի տեսքով: Ադրբեջանական կայքը գրում է, թե իրենց «հաջողվել» է պարզել, որ չի եղել Մոսադի ղեկավարի այդպիսի հարցազրույց: Ադրբեջանցիները գրում են, թե դա հարված է Իսրայելին ու Ադրբեջանին` Իսրայելի վարչապետի Բաքու կատարելիք այցից առաջ:
Ի դեպ, ադրբեջանցիները համարում են, թե ռուսական աղբյուրները «սադրանքը» տարածել են հայկական համայնքի ազդեցությամբ: Դա իհարկե նորություն չէ, երբ Բաքվից կատարվող ամեն մի անցանկալի բան երեւում է հայկական հետքով:
Այդուհանդերձ, Իսրայելի վարչապետի Բաքու կատարելիք մի քանի ժամյա այցին ընդառաջ տեղեկատվական թնջուկը բավական հետաքրքիր է: Կա նույնիսկ տպավորություն, թե ադրբեջանական կողմը խուճապի է մատնվել հրապարակված տեղեկատվությունից, կարծես ինչ որ «հանցանքում» բացահայտված լինելու համար:
Ընդհանուր առմամբ, հրապարակված տեղեկությունն անկասկած չի կարող դուր գալ մի շարք սուբյեկտների, այդ թվում Ադրբեջանի «ավագ եղբորը»` Թուրքիային, ռազմավարական գործընկեր Ռուսաստանին, հարեւան Իրանին: Խոսքն ի վերջո որեւէ տնտեսական, քաղաքական, ենթակառուցվածքային, անգամ պաշտպանական ոլորտում իսրայել-ադրբեջանական գործակցության մասին չէ: Խոսքը պետությունների թերեւս սրբության սրբոց` անվտանգության, հատուկ ծառայության ոլորտում գործակցության մասին է:
Եվ, օրինակ, երբ Իսրայելի աղբյուրից հայտնվում է, որ Թել Ավիվը անվտանգության արդիական սարքավորումներ կմատակարարի Ադրբեջանին, դա փաստացի նշանակում է, որ Իսրայելը կդառնա Ադրբեջանի անվտանգության ոլորտի «բաժնետեր»:
Եվ այստեղ արդեն խնդիրը բոլորովին այն չէ` եղել է այդպիսի հարցազրույց, թե ոչ: Ինչպես ասում են` Ջինը բաց է թողնվել շշից, եւ ինչպես հայտնի անեկդոտում, ի դեպ՝ իսրայելական մոտիվներով` «նստվածքը հո մնում» է:
Այդ համատեքստում պատահական չէ, որ Բաքուն շտապում է այն որակել սադրանք եւ վերագրել հայկական հետքի, ըստ երեւույթին պատրաստվելով թե Մոսկվայի, թե Անկարայի, թե Իրանի տհաճ հարցերին:
Մյուս կողմից, փաստը, որ ադրբեջանական հերքմանը զուգահեռ կարծես թե չկա «իսրայելական» հերքում, նույնպես հատկանշական է: Թել Ավիվն այդպիսով Նաթանյահուի Բաքու կատարելիք այցին ընդառաջ տեղեկատվական հնարքով հոգեբանական ճնշու՞մ է բանեցրել Ալիեւի վրա, թե՞ այդուհանդերձ բացահայտվել է Բաքվի եւ Իսրայելի իրական մտադրությունը:
Այն, որ Իսրայելը տեւական ժամանակ գործակցում է Բաքվի հետ, մասնավորապես պաշտպանական բնագավառում, նորություն չէ: Ապրիլի պատերազմի օրերին հայկական զինուժը իր վրա զգաց այդ գործակցության հետեւանքը` մարտական անօդաչու սարքերի տեսքով, որոնք առաջին երկու օրերին բավական խնդիրներ առաջացրին հայկական զինուժի համար եւ դարձան մարդկային ցավալի կորստի պատճառ:
Մյուս կողմից, այդ հանգամանքին ուշագրավ արձագանք տվեց Հայաստանը: Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Իսրայելը հայկական կողմին էլ առաջարկել է այդպիսի անօդաչու սարքեր, սակայն հայկական կողմը նպատակահարմար չի գտել դրանց ձեռքբերումը: Պարզ չէր` նպատակահարմարությունը որոշվել է ֆինանսական հանգամանքո՞վ, թե՞ մարտավարական, երբ Հայաստանը նախընտրել է ծախս անել պաշտպանական համակարգերի ուղղությամբ:
Ապրիլյան պատերազմից հետո Երեւանը դիվանագիտական այդ նուրբ ակնարկով փորձեց ցույց տալ, որ Ադրբեջանի հետ Իսրայելի այդ գործակցությունը չի դիտարկում Հայաստանի դեմ միտված նպատակային քայլ:
Այդուհանդերձ, եթե իրականությանը համապատասխանի անվտանգության ոլորտում Բաքվի եւ Թել Ավիվի գործակցության մասին տեղեկությունը, եթե այն լինի ոչ թե կեղծ, այլ արտահոսք` ինչ-ինչ նպատակով կազմակերպված, ապա հարց կառաջանա օրինակ, թե Բաքվին մատակարարվելիք անվտանգության սարքավորումներն արդյոք կտեղակայվեն հայ-ադրբեջանական շփման գծում:
Այդ համատեքստում ուշագրավ էր մի քանի ամիս առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում անդրադարձը հայկական առաջնագծում ամերիկյան հետախուզական սարքավորումների տեղակայման մասին, որոնք թույլ են տալիս իրականացնել մի քանի կիլոմետր խորությամբ հետախուզական դիտարկում:
Արդյոք Բաքուն փորձում էր այդ առումով «վերականգնել» հավասարակշությունն Իսրայելի օգնությամբ, ինչը կարող է տապալել ավելորդ հրապարակայնացումը, քանի որ այն իհարկե առաջացնում է հարցեր ոչ միայն Հայաստանի, այլ առավել լայն համատեքստում:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված