Ոստիկանությունում աչքները վախեցած է
Հասարակություն«ՉԻ» տեղեկություններով, ոստիկանական բաժանմունքներում վերջին ամիսներին խստացվել է համապատասխան շենքեր ելումուտ անելու ռեժիմը։ Կրկնակի աճել է այն ոստիկանների թիվը, որոնք կոչված էին հերթապահություն իրականացնել ոստիկանական բաժանմունքների անցակետերում։ «ՉԻ» տեղեկություններով՝ բաժանմունքներ ելումուտ անողներին ոստիկանները խուզարկում են, բացի այդ էլ առանց համապատասխան անցաթղթի մարդկանց մուտքը շենք արգելվում է։ Անցակետերի առկայությունն ու ոստիկանների հերթապահությունը նորություն է ոստիկանական բաժանմունքներում, սակայն դրանց վերահսկողությունը մինչև այս տարվա հուլիսյան դեպքերն այդքան էլ խիստ չէր։
Նկատենք, որ եթե մինչև ապրիլ սննդի սպասարկման առաքիչները կարողանում էին պատվերը հասցնել համապատասխան սենյակում նստած պատվիրատու ոստիկանին, ապա այսօր արդեն ոստիկանության աշխատակիցներն իրենք են իջնում ներքև՝ դրսում ճանապարհելով առաքչին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։