Բեռլինը հայտարարել է, որ ռուսական հրթիռները «կարող են հասնել Գերմանիա»
ԱշխարհԳերմանիայի Պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը հայտարարել է, որ ռուսական զենքը և «ռազմական գործողությունները», որոնք Մոսկվան է սանձազերծում Եվրոպայում, իրական սպառնալիք են տարածաշրջանի համար: Այս մասին գրում է РИА Новости-ն։
Նրա խոսքով դա «կոնկրետ և անմիջական» վտանգ է ստեղծում մայրցամաքում: Միևնույն ժամանակ, Կրամպ-Կարենբաուերը նշել է, որ այս դատողությունը չպետք է ընկալվի որպես «հակառուսական» քարոզ։
«Սա «կարևոր քաղաքական փաստ է», որը «ակտիվ նախազգուշական միջոցների» կիրառման խթան կարող է հանդիսանալ Գերմանիայի և Եվրոպայի համար»,- հավելել է նա:
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված խորհրդաժողովում Կրամպ-Կարենբաուերը նշել է, որ Ռուսաստանում կան գաղտնի հրթիռներ՝ «զինամթերքի վերահսկման գործող պայմանագրերին հակառակ»:
Նախարարի խոսքով ՝ դրանք «կարող են հասնել Գերմանիա»:
Ավելին՝ այստեղ