Հայերեն


Պարզ է, թե ինչպես կարող էր պարտվել մարտունակ ու առյուծի նման կռվող բանակը․ Երվանդ Վարոսյան

Հասարակություն

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուրեմն տեսեք ինչ է ստացվում դեռ այնքանով, որքանով տեղյակ ենք։

Ուրեմն մարտական գործողությունների ժամանակ, զինված ուժերի ընդհանուր մարտավարական կառավարումը ոչ ոք չի իրականացրել։ Հրամանատարական կետում են եղել մի քանի գեներալներ, մեկուսացված են եղել մի քանի այլ փորձառու գեներալներ, սակայն այնտեղ է գտնվել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը, ով օպերացիա իրականացնելու «խորհուրդներ» է տվել։ Իսկ քանի որ այդ «խորհրդատվությանը» ներկա է եղել նաև իրեն գերագույն հրամանատար հռչակած մի անձնավորություն, ով պարբերաբար լայվեր էր անում, ու բղավում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ենթարկվեն իր հրամաններին, «խորհուրդները» լսած գեներալները իրենց մեջ ուժ չեն գտել առարկելու այդ խորհուրդներին «գերագույնի» ներկայությամբ։ Ըստ երևույթին առարկել է միայն Մովսես Հակոբյանը, ինչի արդյունքում մյուս գեներալների աչքի առաջ անհապաղ հեռացվել է հրամանատարական կետից։

Ստացվում է մի իրավիճակ, երբ զորքերի մարտավարական ղեկավարումը պատերազմի ընթացքում իրականացնելուն կոչված անձինք գործել են (կամ անգործություն են ցուցաբերել) մշտապես մտքներում ունենալով «գերագույնի» կերպարը, ով բղավում էր, թե հրամանատար է, բայց պարզ է, որ չէր կարող անգամ ղեկավարել հրետանային մեկ մարտկոցի կողմից բեռնատարի միջից արկեր դատարկելու գործողություն անգամ։ Դրան զուգահեռ «ընդունելի» խորհուրդներ են տվել մարդիկ, ովքեր կամ առհասարակ մարտական գործողություններից անտեղյակ են եղել, կամ արդեն տասնամյակներ բանակի հետ կապ չունենալով, հակառակորդի զինված ուժերի մասին պարբերաբար տեղեկատվություն չվերլուծելու հետևանքով, չեն պատկերացրել, թե ինչի հետ գործ ունեն։ Միաժամանակ, սակայն, այդ մարդիկ դիտարկվել են իբրև «գերագույնի» մերձավորներ, դրանից բխող բոլոր հետևանքներով։

Ու այս, անշուշտ դեռ թերի, ապագայում մանրամասն քննության ենթակա պատկերի ֆոնին, եթե համադրենք նաև բանակի համալրման փոխարեն կամավորական և տարատեսակ հիմնարկների «միջնակարգ-մասնագիտական» ջոկատների միջոցով պատերազմելու դատապարտված փորձերը, արդեն պարզ է, թե ինչպես կարող էր պարտվել մարտունակ ու առյուծի նման կռվող բանակը։ Ամենահզոր բանակը ոչինչ է, եթե չունի մեկ հրամանատար, մեկ առաջնորդ։

Ու եթե անգամ այս ամենը դիտավորության արդյունք չէ, ապա ուղիղ հետևանք է Նիկոլ Փաշինյանի կառավարման ոճի, ավելի ճիշտ կառավարման ոճի բացակայության, երբ ամեն ինչի համար պատասխանատու են բոլորը և միաժամանակ պատասխանատու չէ ոչ ոք»։

Ավելին՝ այստեղ 

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված