Ողբերգական դեպք. բժշկական կենտրոնում նորածին է մահացել
ՀասարակությունԴեկտեմբերի 11-ին ողբերգական դեպք է գրանցվել Արարատի մարզում. նորածինը մահացել է ծննդաբերական սենյակում։
24-ամյա Հասմիկը դեկտեմբերի 11-ինч ժ.10.00-ի սահմաններում, տեղափոխվել է «Արտաշատ» Բ/Կ ծննդատուն, որտեղ սակայն երիտասարդ մոր նորածինը մահացել է։
Ծննդկանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են «Արտաշատ» Բ/Կ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Զեմֆիրա Նավասարդյանին՝ ասելով, որ նա պատշաճ կարգով չի կատարել իր մասնագիտական պարտականությունները, որի հետևանքով ժ.22.00-ի սահմաններում նորածինը նույն բաժանմունքի ծննդաբերական սենյակում մահացել է:
Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։