Ճանապարհներն ապաշրջափակելու գոնե 3-4 տարբերակ հաստատ կա. Արմեն Խաչատրյան
ՀասարակությունՄեղրիով որևէ միջանցք Ադրբեջանին չի տրվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն. «Բայց ճանապարհներն ապաշրջափակելու գոնե 3-4 տարբերակ հաստատ կա: Այդ տարբերակներում ՀՀ-ն շատ շահեկան վիճակում է լինելու»:
Խաչատրյանը նշեց, որ քարտեզը ցույց չի տալու, թե որտեղով, ինչպես պետք է անցնի. «Բայց կարող եմ ասել, որ Ալիևի ուզածը, որ պետք է միջանցք տալ Նախիջևան անցնելու համար, ընդունելի չէ ու չի լինելու»:
Ավելին՝ այստեղ