Պաշտոնական․ Տոտենհեմը հայտարարեց Մոուրինյուին հեռացնելու մասին
Սպորտ«Տոտենհեմը» պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի՝ պաշտոնից հեռացվելու մասին։
«Ակումբն այսօր կարող է հայտարարել Ժոզե Մոուրինյուի և նրա մարզչական շտաբի պաշտոնանկության մասին։
Թիմի այսօրվա մարզումը կանցկացնի Ռայան Մեյսոնը։ Մանրամասները կներկայացվեն ավելի ուշ»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։
Վերջին 5 խաղերում լոնդոնցիները միայն մեկ հաղթանակ են տարել, երկու անգամ պարտվել են ու նույնքան էլ խաղացել են ոչ-ոքի։ Մրցաշրջանի ավարտից 6 տուր առաջ թիմը ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է և եվրագավաթային գոտուց հետ է մնում 4 միավորով։
Մոուրինյուն «Տոտենհեմը» գլխավորել է 2019 թվականին՝ այդ պաշտոնում փոխարինելով մրցաշրջանը վատ մեկնարկած Մաուրիսիո Պոչետինոյին։ Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ թիմը ԱՊԼ-ն ավարտեց 6-րդ տեղում ու մասնակցեց Չեմպիոնների լիգային, որից դուրս մնաց 1/8 եզրափակչում Զագրեբի «Դինամոյին» պարտվելուց հետո։
Մինչ «Տոտենհեմը» Մոուրինյուն գլխավորել էր ՄՅՈՒ-ն, «Չելսին», «Ռեալը», «Ինտերը» և «Պորտուն»։
Ավելին՝ այստեղ