Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի «կարանտինը» հայտարարեց ավարտված
ՔաղաքականությունՍերժ Սարգսյանը նախօրեին Ջերմուկում խորհրդակցություն է անցկացրել զբոսաշրջության զարգացման թեմայով և այդ խորհրդակցությանը տվել մի շարք հանձնարարականներ: Խորհրդակցությունն ինքնին կարելի կլիներ դասել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այդօրինակ միջոցառումների շարքին, համարելով հերթականը, որից հերթական անգամ ոչ մի սկզբունքային բան չի փոխվելու կյանքում, եթե չլիներ մի հետաքրքրական հանգամանք: Իհարկե, այդ հանգամանքը կապված չէ հանրային կյանքի սկզբունքային փոփոխության որևէ նախադրյալի հետ:
Պարզապես այդ խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը, ի թիվս տարբեր հանձնարարականների, հանձնարարություն է տվել նաև վարչապետ Կարեն Կարապետյանին: Ընդ որում, հանձնարարության բովանդակությունն ինքնին այդքան էլ կարևոր չէ, կարևոր է հանձնարարության փաստը՝ հատկապես այն իրողության ֆոնին, որ վարչապետ նշանակվելուց հետո հանձնարարականներ սովորաբար հնչեցնում էր Կարեն Կարապետյանը: Իհարկե, դրանք ուղղված չէին Սերժ Սարգսյանին, բայց երևի հենց դրանց միջոցով էր նաև, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը սոցհարցման արդյունքում ավելի բարձր է եղել, քան Սերժ Սարգսյանինը: Եվ ահա Սերժ Սարգսյանը երևի թե որոշել է ցույց տալ, թե «ով է այստեղ հանձնարարական տալիս»:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում