Թուրք լրագրողին դատապարտել են 10 ամսվա ազատազրկման՝ կրոնական արժեքները վիրավորելու համար
ԱշխարհԹուրքական դատարանը 10 ամսվա ազատազրկման է դատապարտել լրագրող եւ ակադեմիկոս Էրոլ Մուտերսիմլերին՝ «երկրի կրոնական արժեքները վիրավորելու» մեղադրանքով, հայտնում է T24 լրատվական կայքը:
Մեղադրանքը կապված է մի հեռուստածրագրի ժամանակ Մուտերսիմլերի մեկնաբանությունների հետ, որոնցով նա քննադատել է Իմամ Հաթիպի կրոնական դպրոցները: «Իմամ Հաթիպի շրջանավարտներն այսօր հայտնվում են մեր առջեւ՝ որպես սեռական այլասերվածներ, գողեր եւ խարդախներ»,- ասել է նա: Թուրքիայի կրոնական գործերի գրասենյակի ղեկավար Ալի Էրբաշը նրա խոսքերը համարել է «անընդունելի»:
Ավելին ՝ այստեղ