Ադրբեջանցի զինվորները երազում են դառնալ երկրորդ Ռամիլ Սաֆարով. Լապշինը տեսանյութ է հրապարակել Գորիս-Կապան ճանապարհից
BlogԲլոգեր Ալեքանդր Լապշինը տեսանյութ է հրապարակել դեպի Կապան ու Մեղրի գնացող ավտոճանապարհից, որի վրա տեղակայված են նաև ադրբեջանական ուժեր, որոնք, սակայն, չպետք է որևէ կերպ խոչընդոտեն հայկական տրանսպորտի անցուդարձին:
Բլոգերը հայտնում է, որ իրեն զինվորականները հորդորել են դիմակ դնել ադրբեջանական հատվածով անցնելիս, քանի որ Բաքվում իրեն «շատ են սիրում». «Դա ասացին շատ լուրջ: Իսկ եռակողմ հայտարարությո՞ւնը, իսկ Ադրբեջանի տված երաշխիքնե՞րը՝ անվտանգության մասով: Ինձ ասացին «Չէ որ Դուք խելամիտ մարդ եք, և լավ հասկանում եք, որ Ալիևի տված երաշխիքները որևէ արժեք չունեն»: Այո, ես ամեն ինչ լավ հասկանում եմ ու դա ինձ չի ուրախացնում»:
Ավելին ՝ այստեղ