«Չելսին» ևս լքել է Սուպերլիգան
Սպորտ«Չելսին» ևս լքել է Սուպերլիգան: Այս մասին հայտնում են ակումբի պաշտոնական կայքէջից:
Լոնդոնյան գրանդը դարձավ վերջին անգլիական ակումբը, ով լքեց նորաստեղծ լիգան:
Ակումբի հայտարարության մեջ նշված է, որ երկար քննարկումներից հետո հասկացել են՝ Սուպերլիգային մասնակցությունը չի բխում ակումբի, երկրպագուների ու ֆուտբոլային հանրության շահերից:
Ավելի վաղ Սուպերլիգան լքելու մասին հայտնել էին մանչեսթերյան հսկաները, «Լիվերպուլը», «Արսենալը», Տոտենհեմը»:
Ավելին՝ այստեղ