ԼՂՀ բանակը պարտք չունի ՀՀ քաղաքացիներին․ ՊԲ
ՀասարակությունԼՂՀ ՊՆ-ը պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ տարածել են տեղեկատվություն այն մասին, որ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում ՊԲ շարքերը զորակոչված քաղաքացիների որոշ մասի դրամական բավարարումը դեռևս չի իրականացվել:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զորակոչված քաղաքացիների դրամական բավարարումն իրականացվել է ամբողջ ծավալով՝ «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգին ու դրույքաչափերին համապատասխան: Գործընթացում արձանագրված տեխնիկական որոշ թերացումների հետ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը որևէ առնչություն չունի»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԳԱԼԱ-ին ահազանգել էին քաղաքացիներ Շիրակի մարզից, ովքեր ապրիլյան պատերազմի օրերին՝ մայիսի 10-ից հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, զորակոչվել են Արցախ՝ դիրքեր՝ որպես պայմանագրային աշխատողներ, խրամատ փորելու, սակայն դժգոհում են, որ մինչեւ հիմա իրենց չեն վճարել:
ԳԱԼԱ-ն փորձել էր պարզաբանում ստանալ խնդրի վերաբերյալ: ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շեշտել էր, որ ՀՀ ԶՈւ-երի զինկոմները նման գործերով չեն զբաղվում՝ հորդորելով դիմել Արցախ: Իսկ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն ասել էր, որ տեղյակ չէ խնդրից՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել: Հիմա հասկանալի չէ ԼՂՀ ՊԲ-ի պաշտոնական այս հայտարարությունն արդյոք վերաբերվում է հիշյալ խնդրին, թե ոչ:
Եւ մի բան էլ, ԼՂՀ ՊԲ-ն պաշտոնական իր հայտարարությունում չի հստակեցնում, թե տեխնիկական թերացումների համար որ գերատեսչությունն է պատասխանատու»:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն