Նիկոլ Փաշինյանին Սյունիքում ուղեկցում է «Ալֆա» ջոկատը
ՀասարակությունHraparak.am-ը քիչ առաջ տեղեկություն է ստացել, որ Փաշինյանին Սյունիքյան իր ճամփորդության ողջ ընթացքում ուղեկցել է ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը, այսպես կոչված «Ալֆա» ջոկատը։ Այս մասին կայքին տեղեկացրել են Սյունիքի իրենց աղբյուրները, որոնք նկատել են ջոկատի զինծառայողներին։
Կայքը գրել էր, որ Երեւանից Փաշինյանը շուրջ 2 հազար ոստիկան է տարել Սյունիք, փաստորեն ոստիկանական ուժերը նրան չեն բավարարում, եւ Փաշինյանին պաշտպանելու են գնացել ԱԱԾ հատուկջոկատայինները։
Նշենք, որ «Ալֆա» ջոկատը կոչված է իրականացնել ամենաբարդ խնդիրները դժվար հասանելի վայրերում, ունակ են ինքնուրույն սահմանել պոտենցիալ սպառնալիքների մասշտաբներն ու ռազմավարական խնդիրներ լուծել, չեզոքացնել ահաբեկիչներին եւ այլն, այդ ստորաբաժանումը որեւէ մեկի թիկնազորը դառնալու առաքելություն չունի։
Ավելին՝ այստեղ