TikTok-ը մեղադրվում է երեխաների անձնական տվյալների ապօրինի հավաքագրման մեջ
ԱշխարհՄեծ Բրիտանիայում երեխաների նախկին պաշտպան Էնն Լոնգֆիլդը TikTok-ին մեղադրել է անչափահաս օգտատերերից անձնական տվյալներ ապօրինի հավաքագրելու մեջ: Նա արդեն դատական հայց է ներկայացրել ընկերության դեմ:
Ինչպես նշում է The Guardian-ը, Լոնգֆիլդը վստահ է, որ հավելվածը խախտում է անչափահասների անձնական տվյալների պաշտպանության մասին Մեծ Բրիտանիայի օրենքները: Հայցադիմումում նշվում է, որ TikTok-ը տեղեկություններ է հավաքում երեխաների մասին՝ առանց ծնողներին այդ մասին տեղեկացնելու:
Երեխաների նախկին օմբուդսմենի խոսքերով, միայն Մեծ Բրիտանիայում ավելի քան 3,5 միլիոն դեռահաս կարող է տուժել տվյալների ապօրինի հավաքագրումից: Նա մտադիր է ֆինանսական փոխհատուցում ստանալ և ապօրինի ձեռք բերված բոլոր տվյալների վերացում: TikTok-ն այս մեղադրանքները համարել է անհիմն: Ընկերությունը պատրաստվում է պաշտպանվել դատարանում:
Ավելին՝ այստեղ