Ես զգում եմ, որ նախապատրաստվում է Մեղրիի միջանցքի փաստաթղթերի ստորագրումը և Նիկոլը ստանձնել է նման պարտավորություններ. Արմեն Գևորգյան
ՔաղաքականությունԱրմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ինչո՞ւ Նիկոլն այդքան հանկարծակի գնաց Սյունիք: Ո՞վ կարող է ասել: Ի՞նչ լսեցինք նրանից այնտեղ: Ոչինչ, բացի սպառնալիքներից և տեղացիներին պատժելու անօրինական պահանջներից: Նա պատկերացում ունի՞, որ այդ մարդիկ պետք է այնտեղ ապրեն և աշխատեն, ընտանիքներ ստեղծեն:
Նա այսօր ոչ միայն ապրում է իշխանության պահպանման ռեժիմում, այլ նաև փորձում է ինչ-որ բան ապացուցել բոլորին: Նա անարգաբար գնաց Եռաբլուր, որի համար հավաքեց հազարավոր պաշտոնյաների և ուժայինների: Խաղաղության և անվտանգության, ինչպես նաև հեռանկարների փոխարեն Սյունիք բերեց հազարավոր ոստիկաններ:
Այս այցը, ըստ էության, ազդակ էր արտաքին գործընկերներին, որ ես վերահսկում եմ իրավիճակը երկրում և Սյունիքում: Բայց կարծես չստացվեց:
Ակնհայտ է, որ Նիկոլը իրավիճակն արհեստականորեն սրում է ՝ փորձելով չեզոքացնել Սյունիքի ակտիվիստներին: Չեմ կարծում, որ դա ընտրությունների պատճառով է: Կոտրում են դիմադրությունը ավելի գլոբալ բանի համար: Ես զգում եմ, որ նախապատրաստվում է Մեղրիի միջանցքի փաստաթղթերի ստորագրումը և Նիկոլը ստանձնել է նման պարտավորություններ: Նա հայտարարեց, որ Մեղրիի միջանցքի հարց գոյություն չունի: Բայց հաշվի առնելով 44-օրյա պատերազմի փորձը, ամեն ինչ չէ ճշմարտություն, որ հնչում է այսօրվա պաշտոնյաներից:
Ի դեպ, ես կարող եմ ենթադրել, որ ապագա փաստաթղթում իսկապես Մեղրիի մասին հիշատակում չի լինի: Տրանսպորտային միջանցքը կկոչվի, ասենք, հարավային, նկարագրությունը կամփոփվի տարածքի աշխարհագրական նկարագրությամբ: Եվ հետո մեզ կասեն. ասում էինք չէ, որ փաստաթղթերում Մեղրիի հիշատակում չկա»:
Ավելին՝ այստեղ