Տասնյակ կանայք մերկացել են՝ բողոքելով Facebook-ի ցենզուրայի դեմ
LifeԼուսանկարիչ Թրինա Քարին դարձել է էրոտիկ ֆոտոշարքի հեղինակ, որին համաձայնվել է մասնակցել շուրջ 30 կին, հաղորդում է Metro պարբերականը։ Կանադացի կանայք որոշել են մերկ լուսանկարվել՝ այս կերպ բողոքելով Facebook սոցցանցի քաղաքականության դեմ, ըստ որի օգտատերի օգտահաշիվը կարող է արգելափակվել անկեղծ լուսանկար հրապարակելու դեպքում։
Թրինա Քարին հայտնիություն է ձեռք բերել լուսանկարների շնորհիվ, որոնցում նրա մոդելները ցուցադրում են մերկ մարմինները։ Օրեր առաջ Facebook-ը նրա օգտահաշիվը արգելափակել է 7 օրով աշխատանքներից մեկը հրապարակելու համար։ Քարիի խոսքով՝ լուսանկարը չի խախտել սոցիալական ցանցի կանոնները, քանի որ աղջիկը ձեռքով փակում է ինտիմ հատվածները։
Ի նշան բողոքի Facebook-ի քաղաքականության դեմ՝ Թրինան բոլոր ցանկացող կանանց կոչ է արել մասնակցել անկեղծ ֆոտոշարքին։ Նրա կոչին արձագանքել է շուրջ 30 կին։