Դրամի փոխարժեքը փոփոխվել է
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 22-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 522.24 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.05 դրամով և կազմել 628.99 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 6.86 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.45 դրամով և կազմել 726.17 դրամ:
Ավելին ՝ այստեղ