Դանակահարություն Աջափնյակում
ՀասարակությունԵրեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանում։ Մեզ հասած տեղեկություններով՝ երեկ՝ ուշ երեկոյան, վարչական շրջանի Շիրազի փողոցում մի քանի տղաներ, որոնք, ըստ փողոցի հարակից տարածքում ապրող բնակիչների, ընկերներ են եղել, լուրջ վիճաբանել են։ Ավելի ուշ տղաների միջև վիճաբանությունը վերածվել է քաշքշուկի, ինչից հետո լսվել են օգնության ձայներ։ Շիրազի փողոցում ապրող բնակիչները ժամեր շարունակ լսել են երիտասարդ տղայի օգնության խնդրանքները և զանգահարել իրավապահներին, ապա նաև շտապօգնություն և երիտասարդ տղային՝ մարմնի տարբեր հատվածներում դանակի վնասվածքներով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
«Ժողովուրդ»–ը պարզեց, որ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ