Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, թե ինչ էր ասել Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ հեռացավ ու երբ եկավ ինքը
BlogՀիմա ես գիտեմ, որ փորձելու են իմ դեմ աշխատեցնել հետևյալ թեզը, որ իմ գալու դեպքում պատերազմ կհրահրեմ: Մենք տեսնում ենք, որ իշխանության շուրջ գտնվող որոշ կերպաներ նման կարծիք են հնչեցնում: Ես ուղղակի կհիշեցնեմ, որ իմ պաշտոնավարման 10 տարիները Հայաստանի համար եղել են ամենախաղաղ տարիները: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
«Այն ժամանակ՝ 1998 թվականին, առաջին նախագահն ասաց, որ խաղաղության կուսակցությունը գնում է, պատերազմի կուսակցությունն է գալիս: Ես վստահ եմ, որ ինքն անկեղծ այդպես էր կարծում: Սակայն եղավ հակառակը:
Մենք ունեցանք ամենախաղաղ 10 տարին Հայաստանում, ամենաքիչ զոհերն ունեցանք հակառակորդի ձեռքից շփման գծում, դա փաստ է:
Ես իշխանության եմ գալիս արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար: Ոչ միայն արժանապատիվ խաղաղություն, այլ նաև բարեկեցիկ կյանք»,-ասել է նա: