Հայերեն


Որևէ երաշխիք չկա, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են․ Քոչարյան (տեսանյութ)

Քաղաքականություն

Որևէ երաշխիք տալ, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են, չենք կարող։ Այս մասին աջակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդառնալով անվտանգության հարցերին։

«Հիմա իշխանություները խոսում են նրա մասին, որ Ռուսաստանը երկկողմ պայմանագրով ունի պարտավորություն, որպես մեր ռազմաքաղաքական դաշնակից մեզ պաշտպանելու։  Այո՛, ունի, բայց ռազմաքաղաքական դաշնակից նշանակում է՝ դու ունես բանակ, ինքն ունի բանակ, դուք ունեք պայմանագիր, ստեղծում եք ռազմական դաշինք, որին մասնակցում եք՝ դու քո բանակով և Ռուսաստանը իր բանակով»,–ասել է նա և նկատել, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները մասնակցում են այդ դաշինքին՝ ամեն մի երկիր իր բանակով։

«Եթե Հայաստանում մտածեն, որ կարող են լուծարել բանակը՝ հինգ տարին մեկ եռամսյա ինչ–որ անհասկանալի հավաքներով բանակ ունենալ չես կարող»,–ասաց նա։ Երկրորդ նախագահը օրինակ բերեց՝ ՆԱՏՕ–ում պարտադիր նորմ է, որ անդամ երկրները ՀՆԱ-ի երկու տոկոսը ծախսեն պաշտպանության հարցերի վրա։

«Եթե քո բանակը մարտունակ չէ, եթե քո բանակի վիճակն այն է, ինչ այսօր մենք ունենք, սա նշանակում է իրոք մենք պետք է ասենք, մենք ի վիճակի չենք պահել, Ռուսաստանը պետք է մեզ պահի, ուրեմն դու փոխի կարգավիճակդ»,–ասել է նա։

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ մենք չափազանց արագ տեմպերով պետք է վերականգնենք մեր հնարավորությունները, բանակը, հակառակ դեպքում ռազմաքաղաքական դաշինքը իմաստազուրկ է, քանի որ մի կողմը բավարար չափով ներդրում չի անում այդ դաշինքին մասնակցելու համար։

Նա հարցրել է՝ անցել է 6 ամիս, խորհրդարանում մեր անվտանգության հարցերի շուրջ որևէ քննարկում լսե՞լ եք, կառավարության որևէ որոշում տեսե՞լ եք, որ կվերաբերի Զինված ուժերին։ «Խոսում են ինչ–որ ռեֆորմների մասին, ինձ համար անհասկանալի իրավիճակ է»,–ասել է նա։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է՝ 2020 թվականին ընդունվել էր երկրի անվտանգության հայեցակարգը, որտեղ Արցախի Հանրապետություն ուղղակի չկար, իսկ մի քանի ամիս հետո եղավ այս պատերազմը և որևէ փոփոխություն այդ փաստաթղթի մեջ չի մտցվել։

«Այսօր անվտանգության հարցերում չի արվում ոչինչ։ Այո՛, ունենք Ռուսաստան, որը պարտավորություն ունի պայմանագրով, բայց եթե մենք մեր մասը պարտավորությունների չենք կատարում, կամ ի վիճակի չենք կատարել, ապա մեծ հարց է՝  մեր անվտանգությունը իսկապես երաշխավորված է, թե երաշխավորված չէ և դա  է պատճառը, որ Ադրբեջանի նախագահը այսպիսի հայտարարություններ է անում, որովհետև տեսնում է, թե ինչ կատարվում մեր երկրում, տեսնում է մեր վիճակը և այդ ամենը տեսնելով՝ ինչ ուզում, ասում է, ոնց ուզում ոտնահարում է մեր արժանապատվությունը, երկրի արժանապատվությունը»,–ասել է նա։

Ավելին՝ այստեղ 

«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ
Ամենադիտված