Հայերեն


Համակարգը կաթվածահար է եղել. ինչ անել վաշխառու պաշտոնյաների դեմ

Քաղաքականություն

lragir.am

Ապօրինի հարստացման քերականացման նախաձեռնության շրջանակներում պայքար է տարվելու փոխառություններ ու տոկոսով փող տված և նվիրատվություններ ստացող պաշտոնյաների դեմ: Այս մասին այսօր ԱԺ նիստում Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին փաթեթի քննարկման ժամանակ ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ մեխանիզմներով է բացահայտվելու փոխառություններ տվող պաշտոնյաների իրական գործունեությունը, անգամ մամուլում տեղեկություններ կան, որ որոշ պաշտոնյաներ տոկոսով փող են տալիս:
«Այո, իրավացի եք, փոխառությունների ձևակերպման երևույթը բավական տարածված է: Եվ այդ տարածվածությունը պայմանավորված է մի շատ կարևոր առանձնահատկությամբ, որ մենք այսօր ունենք, և բարեբախտաբար այս նախագծից հետո քննարկելու ենք այն նախագիծը, որն այդ խնդիրը լուծելու է: Երբ մենք նայում ենք հայտարարագիրը, տեսնում ենք, որ որևէ պաշտոնատար անձ փոխառություն է ստացել, ողջամիտ կասկած է ծագում, որ ինքը փոխառություն իրականում չի ստացել, այդ խնդիրը կարելի է լուծել մի դեպքում, երբ դու ստիպում ես, որ մարդն անկանխիկ եղանակով փոխառություն հանձնի կամ ստանա: Երբ ինքը դա անկանխիկ է անում, դու հստակ տեսնում ես՝ իրականում, կոպիտ ասած, փողը պարտքով է տվել, հիմա էլ վերադարձրել են, թե՞ ապրօրինի եկամուտ է օրինականացնում փոխառության միջոցով: Եթե դա կատարվում է անկանխիկ եղանակով, իրավասու մարմինն իրավունք ունի ստուգելու՝ արդյոք այն անձը, որը փոխառությունը տվել է, ի վիճակի՞ էր այդ փոխառությունը տալու, որ հիմա էլ հետ է ստանում»,- ասաց նա:
Ամենակարևոր գործիքը, որն, ըստ նախարարի, կլուծի փոխառությունների ու նվիրատվությունների հետ կապված խնդիրը, կանխիկ գործառնությունների սահմանփակումն է:
Պատասխանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցին, թե ի՞նչ են անելու այն դեպքում, երբ պաշտոնյան իր ունցվածքը, բազմաթիվ բնակարաններն ու ավտոմեքենաները գրանցում է ոչ թե ընտանիքի անդամների, այլ բարեկամների ու հարևանների վրա, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Մինչև զոքանչի մակարդակ փոխկապակցված անձանց շրջանակ ընդլայնել, աշխարհի ոչ մի երկիր չի արել դա: Ես ուսումնասիրել եմ աշխարհի փորձը: Մենք ընդլայնելու ենք մարդկանց շրջանակը, ում անունով պաշտոնատար անձը կարող է ձևակերպել ունեցվածքը՝ իր երեխաները, ամուսինը, ծնողները, գուցե գնանք ավելի՝ քույրեր, եղբայրեր: Բայց քանի դեռ մենք չենք անցել համատարած հայտարարագրերի ինստիտուտին, երբ մենք կկարողանանք ստուգել մեր բոլոր քաղաքացիների հայտարարագրերը, չկա որևէ երկիր, որը գնացել է այդ քայլին: Միակ երկիրը, որն այդպիսի բան արել էր և հետ կանչեց իր քայլը, եղել է Ռումինիան: Նրանք շրջանակը ընդլայնել էին, արդյունքում ամբողջ համակարգը կաթվածահար եղավ: Երբ դու սկսում ես անբնական ձևով սեղմել այդ շրջանակը, միևնույն է, պաշտոնատար անձն սկսում է գտնել այլ շրջանակ, երկրորդ շրջանակը, երրորդն ու չորրորդը, ում անունով կարող է դա անել»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը կարող է քրեական գործի շրջանակներում անդրադարձ կատարի, թե արդյոք դե ֆակտո այդ գույքի սեփականատերը պաշտոնատար անձն է, թե այլ անձ՝ կլինի զոքանչ, թե վարորդ:
Միաժամանակ, Արփինե Հովհաննիսյանն ասաց՝ այնպես չէ, որ այս մոդելի ներդրման դեպքում 100 տոկոսանոց արդյունք է ակնկալվում, բայց 70-80 տոկոսանոց արդյունք կարձանագրվի: Նախարարը նաև հավելեց, որ սա ինքնին հեղափոխական քայլ է մեր օրենսդրական դաշտում:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված