Արտակարգ դեպք. Սյունիքի սահմանին փոխհրաձգություն է եղել
ՀասարակությունԿապանի քաղաքապետն ասել է, որ կրակոցներ միշտ էլ լինում են, բայց վերջինն անհամեմատ երկար է տևել։
Քիչ առաջ Սյունիքի մարզի սահմանային հատվածում հակառակորդը կրակ է բացել Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է hraparak.am–ը։
«Ավելի ճիշտ եղել է փոխադարձ հրաձգություն Դիցմայր գյուղի ու Փայլասարի կողմերը»,- ասել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
Նա տեղեկացրել է, որ կրակոցներ հաճախ են լինում, սակայն այսօրվանն ավելի երկար է տևել։
«Թե որն է պատճառը, ես կարող եմ ասել, որ պատճառ չի լինում, միշտ էլ կրակոցներ լինում են, բայց այսօր անհամեմատ երկար տևեց»,- ասել է Կապանի համայնքապետը:
Ավելին ՝ այստեղ
