Հայերեն


Մեզ համար սա նոր բան չի, կրկնվում է այն ամենը, որը եղել է 1990-ականների սկզբին

Տնտեսություն

Մեր զրուցակիցն է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը

Օրերս հայտնի դարձավ, որ հակառակորդը կրակել է Ստեփանակերտի, Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմն ասում է, որ Արցախից են եղել կրակոցներ: Ինչի մասին է սա վկայում, որ նրանք խախտում են ձեռք բերված պայմանավորվածությո՞ւնը:

Մեզ համար սա նոր բան չի, կրկնվում է այն ամենը, որը եղել է 1990-ականների սկզբին: Կարծում եմ՝ սա երկու նպատակ է հետապնդում. Մի կողմից ահաբեկել բնակչությանը, վախի մթնոլորտ ձևավորել, մյուս կողմից էլ ինչ-որ մի տեղ սա մարտահրավեր է ռուս խաղաղապահներին, որով փորձում են ցույց տալ, որ իրենք են իրավիճակի տերը: Իհարկե, սրանով խախտում են ձեռք բերված պայմանավորվածությունը, մյուս կողմից էլ հնարավորություն չի ստեղծվում, որ իսկապես պայմաններ ստեղծվեն երկարատև խաղաղության հասնելու համար: Բնականաբար, նման վերաբերմունքն ավելի է խորացնում առկա թշնամությունը: Կարծում եմ, որ սոսկ հայտարարություններից պետք է անցնել իրական քայլերի, որոնք կնպաստեն իսկապես խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանը:

Ինչպե՞ս  է հնարավոր հասնել դրան, երբ սպառնալիքներ են հնչում Զանգեզուրի մասին, Մեղրիի միջանցք բացելու մասին:

Խաղաղության պատրաստակամությունից խոսելուց երկու ժամ հետո հայտարարել Զանգեզուրի, Սևանի, Երևանի մասին, դա խոսում է նրա մասին, որ հակառակ կողմը պատրաստ չէ երկխոսության և իրական խաղաղության հասնելուն:

Մեր քայլերը որոնք պետք է լինեն այս փուլում:

Բնականաբար, պետք է փորձել վերագտնել ուժերը և կայուն ու ուժեղ պետություն ստեղծել: Համենայնդեպս, վերջին տասնամյակներին խաղաղության պահպանման միակ երաշխիքն այն է եղել, որ ունեցել ենք իսկապես զարգացող Հայաստանի Հանրապետություն, որն ունակ է սեփական ուժերով իր անվտանգությունն ապահովելու, երաշխավորելու: Սա է ճանապարհը:

Կարո՞ղ ենք ասել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը մեծ հաշվով չի ապահովում արցախցիների անվտանգությունը:

Չենք կարող այդպես ասել, որովհետև իրականում այս պահին համենայնդեպս եղածն իրենք են պահում: Այս փխրուն խաղաղությունը, որ գոյություն ունի, հիմնական երաշխավորը ռուսական խաղաղապահ ուժերն են այս պահին: Պարզապես կան տեսանելի և անտեսանելի խութեր, որոնք թույլ չեն տալիս, որ այդ ամենը հաղթահարվի: Ես այդ ամենը կապում եմ տարածաշրջանային զարգացումների հետ, որոնց ականատես ենք լինում Սիրիայում, Լիբիայում, ինչու չէ, Դոնբասում, Արցախում: Այսինքն մեկը մյուսին լրացնող հանգամանքներ են և այստեղ առավել շատ երևում են նաև Թուրքիայի ականջները: Որովհետև չնայած Թուրքիան անընդհատ խոսում է, որ Ռուսաստանի հետ բարեկամություն է անում, բայց իրականությունը չի համապատասխանում այդ հայտարարություններին:

Ավելին ՝ այստեղ

Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»
Ամենադիտված