Անցյալ տարի՝ իբր համավարակի պատճառով խախտեցինք մեր ուխտը, Անմար կրակն անմարդ մնաց, նահատակները՝ անաղոթք, ցավը՝ անհաղորդ. Նազենի Հովհաննիսյան
ՀասարակությունԱնցյալ տարի՝ իբր համավարակի պատճառով խախտեցինք մեր ուխտը( ...
Անմար կրակն անմարդ մնաց....Նահատակները՝ անաղոթք, ցավը՝ անհաղորդ:
Չէ, Ժամանակը չի մոռացնում.ավելի՛ է խորացնում,դաջում է մեր գիտակցության, ԳԵՆԻ ու արյան մեջ յուր-ին, ով զոհվել է Հայոց Մեծ Եղեռնին, ընդհանրական մեկ ու կես մլն չէ, նրանք ԿՈՆԿՐԵՏ մարդիկ են, երեխաներ, ծերեր, տղամարդիկ ու կանայք, մտավորականներ ու արհեստավորներ, քաղ. գործիչներ և ուսուցիչներ, ոսկերիչներ ու դարբիններ, Հայեր...մարդիկ, մարդիկ, ՄԱՐԴԻԿ:
Մեր ոչ մի զոհ «պլյուս ու մինուս» չի.ԱՆՀԱՏՆԵՐ ԵՆ, ինպես որ այս պատերազմում նահատակված ԱՄԵՆ Հոգի, որն իր կյանքն ու Սերն ուներ...( իր Երազանքներն ու կորցնելու Հայրենիք ուներ: Ոգի ուներ:
ՀՈԳԻ էին. Կոնկրետ նկարագրով ու Հայի ճակատագրով:
Քանի ողջ եմ, ՄԻՇՏ ՀԻՇԵԼՈւ ԵՄ, ՊԱՀԱՆՋԵԼՈւ և ԱՊՐԵԼՈւ ԵՄ հանուն արդարության, հանուն իմ Ազգի շարունակության ու հանուն 1915- ից մինչև օրս բոլոր ցեղասպանված Հայերի ՀՈԳԻՆԵՐԻ ՀԱՆԳՍՏՈւԹՅԱՆ. Օսմանյան Թուրքիայից մինչև Սումգայիթի ջարդեր ու 2020- ի «պատերազմ»:
ՀԻՇՈւՄ ԵՄ, ՊԱՀԱՆՋՈւՄ ԵՄ և ՀԱՆՈւՆ ԱՄՈւՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ԱՊՐԵԼՈւ ԵՄ:
Նազենի Հովհաննիսյան
Ավելին՝ այստեղ