Ես շատ հավանական եմ համարում, որ այս անգամ նախագահ Բայդենը ցեղասպանություն բառը կօգտագործի. Մարուքյան
ՀասարակությունԵս շատ հավանական եմ համարում, որ այս անգամ նախագահ Բայդենը ցեղասպանություն բառը կօգտագործի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ու սենատը ճանաչեցին Հայոց ցեղասպանությունն ու դատապարտեցին. «Ասվեց, որ սա օրենսդիր իշխանության մակարդակում է, իսկ գործադիրը չի ճանաչել: Սպասենք, որ նախագահ Բայդենը կօգտագործի այդ բառը: Դրանից հետո կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ճանաչել ու դատապարտել է ցեղասպանությունը»:
Մարուքյանը նաև ասաց, որ մեր դեսպանություններն ինչպես աշխատել են, այդպես էլ շարունակում են աշխատել:
Ավելին՝ այստեղ