Ջահերով երթի ժամանակ բերման ենթարկված քաղաքացուն ձերբակալե՞լ են
Հասարակություն2021թ. ապրիլի 23-ին՝ ժամը 20:00-ին՝ Ջահերով երթի մեկնարկին ոստիկանության աշխատակիցները խուլիգանության կասկածանքով բերման են ենթարկում դաշնակցական երիտասարդին Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ հիմա՝ բերման ենթարկելուց գրեթե 5 ժամ անց (գրառումն արվել է մոտ 10 ժամ առաջ), նրան պատրաստվում են ձերբակալել 2021թ. ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ինչ-որ դեպքի կապակցությամբ։
Կասկածանքի էությունը դեռևս մեզ չեն հայտնել։
Միգուցե պաշտպանյալս շատ բարձր է բղավել նիկոլի՝ ով լինելու մասին։
Փաստաբան Բենիկ Գալստյան
Ավելին՝ այստեղ