5 հազար զոհն ու հայրենիքի կորուստը չէին լինի, եթե Հայաստանն ունենար թեկուզ վատ, բայց իր իշխանությունը․ Դավիթ Շահնազարյան
ՀասարակությունԳրեթե համոզված եմ, որ այսօր ԱՄՆ նախագահն իր ուղերձում կօգտագործի ցեղասպանություն բառը: Սակայն դա կապված է աշխարհաքաղաքական գործոնների, ԱՄՆ շահերի ու Թուրքիայի այսօրվա քաղաքականության հետ: Ինչևէ, դրանից հետո ՀՀ արտաքին քաղաքականության համար նոր հնարավորություններ են բացվում, ինչն այս իշխանություններն անընդունակ են իրականացնելու: Այս մասին Ծիծեռնակաբերդում հայտարարեց Դավիթ Շահնազարյանը:
Շահնազարյանը նշեց, որ Թուրքիան վարում է նեոօսմանիզմի քաղաքականություն, ինչի առաջին զոհերը դարձյալ մենք էինք միայն այն պատճառով, որ Հայաստանում ունենք իշխանություն, որը պաշտպանում է նեոօսմանիզմի քաղաքականության շահերը. «1915 թվականից հետո ամենամեծ աղետը 2020 թվականն էր: Մեզ միասնություն է պետք մեր ներսի նեոօսմանիզմը հաղթահարելու համար:
Այն 5 հազարից ավելի զոհերը, մեր հայրենիքի կորուստը տեղի չէր ունենա, եթե Հայաստանն ունենար թեկուզ վատ, բայց իր իշխանությունը, ոչ թե օտարի նշանակած իշխանությունը»:
Ավելին՝ այստեղ