Յաիր Լապիդն Իսրայելի Կնեսետին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օրինագիծ է ներկայացրել
ՔաղաքականությունԻսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հավատում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա Կնեսետին օրինագիծ է ներկայացրել՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ընդդիմության առաջնորդ, Կնեսետի անդամ Լապիդի մամուլի խոսնակը:
«Յաիր Լապիդն օրինագիծն անվանել է «Մեր բարոյական պատասխանատվությունը որպես Հրեական Պետություն»: Յաիր Լապիդը հավատում է, որ «Այլևս երբեք»-ը բարոյական հրամայական է, որը պահանջում է անցյալի ճանաչում և ապագայում վայրագությունների կանխարգելման հանձնառություն»,-նշել է խոսնակը:
Ավելին՝ այստեղ