Ջո Բայդենն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը․ նոր հնարավորություն Հայաստանի համար
ՔաղաքականությունՍուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում գրել է
Ջո Բայդենն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը․ նոր հնարավորություն Հայաստանի համար
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։
Սա, անշուշտ, կարևոր քաղաքական իրադարձություն է, սակայն Հայաստանի իշխանությունն ու քաղաքական համակարգը պետք է կարողանան կապիտալիզացնել այս փաստը՝ չտրվելով ավելորդ էյֆորիայի։
Այսօրվա իրադարձությունը կարող է նոր հնարավորություն բացել ավելի անկաշկանդ արտաքին քաղաքականություն իրականացնելու, հայ-թուրքական իրական դիալոգ սկսելու համար։