Հայերեն


Պարգևավճար ստացած Թանդիլյանն արդյո՞ք հիմա էլ հանցագործության մասին կահազանգի՝ պահանջելով վերադարձնել պարգևավճարները

Քաղաքականություն

Օրերս 168.am-ը գրել է, որ Նիկոլ Փաշինյանի մատնանշած ժամանակահատվածում՝ հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Արցախի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Հայաստան է վերադառնալու  Փաշինյանի առաջարկով «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու, այդ կուսակցության ղեկավար՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ ընտրություններին մասնակցելու համար։

168.am-ի այս տեղեկությունը հրապարակելուց օրեր անց Մեսրոպ Առաքելյանը  հրաժարական տվեց, իսկ առաջիկայում սպասվում է Թանդիլյանի հրաժարականը, որպեսզի երկուսով միասին աշխատեն հօգուտ Փաշինյանի։

Ձևավորված Թանդիլյան-Առաքելյան համագործակցության նպատակը Փաշինյանի համար ձայներ փախցնելն ու հետագայում դրանց դիմաց պաշտոններ ստանալն է, ու քանի որ այս համագործակցության առանցքը հենց Թանդիլյանն է, որի հետ էլ մեծավ մասամբ հույսեր է կապում Փաշինյանը, ներկայացնենք մի կարճ դրվագ պետբյուջեի «ամեն մի կոպեկի» պարգևատրումը պետական դավաճանություն համարող, բայց այդ նույն բյուջեով ինքն իրեն միլիոնների պարգևավճարներ տված Մանե Թանդիլյանի մասին։

Երբ Մանե Թանդիլյանը զբաղեցնում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, ֆեյսբուքյան իր էջում հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ գրելով, թե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հայտնաբերվել են խախտումներ, իսկ իր կատարած ամենամեծ բացահայտումը վերաբերում է  ղեկավարներին տրամադրված ընդհանուր առմամբ 55 մլն դրամ պարգևատրումներին, որոնք տրամադրվել են օրենսդրության պահանջների խախտումով:

Դժվար թե պետբյուջեի յուրաքանչյուր կոպեկի մասին մտածելու մասին գրառում կատարած Թանդիլյանը շփոթած լիներ «Պետական պաշտոններ և Պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 22-րդ հոդվածի պահանջները, պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն հասկացությունները, և չիմանար, որ հայեցողական և քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք պետական ծառայության պաշտոնյա չեն, բայց դրանք պետական պաշտոն են, հետևապես՝  տրված պարգևավճարները չեն կարող լինել վերականգնման ենթակա։

Բնականաբար, Թանդիլյանն այս մասին գիտեր, օրենքը կարդացել էր, բայց քանի որ 2018 թվականի նախընտրական շրջանն էր՝ նոյեմբերը, վերջինս պահանջել էր  նախարարությունից 55 միլիոն դրամ պարգավճարը վերադարձնել պետական բյուջե, իսկ երբ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը (ԿՌՈՒ) Թանդիլյանին բացատել էր, որ օրենքով դա վերականգնման ենթակա չէ, Թանդիլյանը Ֆեյսբուքում հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներին հասցրել Դատախազության դռները, որովհետև Դատախազությունն անցել էր գործի, հարուցվել էին քրեական գործեր, բայց հարուցումից մինչ այսօր՝ 3 տարի անց, որևէ մեկն ապօրինի պարգևավճար ստանալու համար չի՛ դատապարտվել, որևէ մեկը չի՛ վերադարձրել ստացած պարգևավճարը, քանի որ օրենք չի խախտվել։

Հիմա հարց է առաջանում՝ 55 միլիոն դրամի պարգևավճարը պետական բյուջեի  թալան ու պետական դավաճանություն համարած Մանե Թանդիլյանն արդյոք նմանատիպ մի գրառում էլ կանի՞ հիմա, չէ՞ որ իր թիմակցի՝ Մեսրոպ Առաքելյանի  ղեկավարած կառույցում տրվել են միլիոնավոր դրամների պարգևավճարներ՝ սահմանված ոչ թե օրենքով, այլ՝ Կառավարության որոշմամբ։

2018 թվականի նախընտրական տրամաբանությամբ արդյոք հիմա՝ 2021 թվականի նախընտրական սեզոնին, Մանե Թանդիլյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տրված պարգևավճարները կհամարի՞ վերադարձման ենթակա ու դարձյալ գրառում կանի՞ հանցագործության մասին, կերևա շուտով։ Միայն հավելենք, որ այս նախարարությունում եղել են ժամանակներ, երբ ընդամենը 5 ամսվա ընթացքում բաժանվել է 237 միլիոն դրամ պարգևավճար։

Ինչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Մեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները
Ամենադիտված