ՊՆ-ն՝ Սյունիքում դիրքեր հանձնելու մասին
ՀասարակությունԶինված ուժերն ամենժամյա ռեժիմով ծանր խնդիրներ է լուծում, ուստի պետք է զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասող գործողություններից ու չտարածել կեղծ տեղեկություններ։
ՀՀ զինված ուժերը Սյունիքում որևէ դիրք ադրբեջանական կողմին չի հանձնել։ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հայկական ԶՈւ-ն սահմանի ամբողջ երկայնքով գտնվում է իր զբաղեցրած դիրքերում և լիարժեք կատարում առսջադրված խնդիրները:
«Վերջին ժամերին սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է տեսանյութ, որում պնդում է արվում, թե «Հայաստանի ներկայիս իշխանությունների հրամանով, ՀՀ հարավ-արեւելքում (Սյունիքում), հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը հանձնում է ադրբեջանական ուժերին»: Նշված տեղեկությունը բացարձակ սուտ է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելին ՝ այստեղ
