Հայերեն

«Է՜յ, Էրդողան». թուրք բասկետբոլիստ Կանտերի և այլ հայտնիների արձագանքը Բայդենի ելույթին

Աշխարհ

Շատ հայտնի հայեր և այլ ազգերի ներկայացուցիչներ արձագանքել են ԱՄՆ նախագահի ելույթին, որը Հայոց ցեղասպանության 106–րդ տարելիցի օրը Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներն անվանել է «ցեղասպանություն»։

Թուրքական ծագումով ամերիկացի բասկետբոլիստ, «Բոստոն Սելտիքս» բասկետբոլային ակումբի խաղացող Էնես Կանտերը, որը հայտնի է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի նկատմամբ իր սուր քննադատությամբ, առաջիններից է արձագանքել ԱՄՆ 46–րդ նախագահ Ջո Բայդենի ելույթին։

Արարողություն՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Մոնտեբելո, 24 ապրիլի, 2021
 

Ապրիլի 24–ին Բայդենը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածներն անվանել է «ցեղասպանություն»։

Կանտերը Twitter–ի իր միկրոբլոգում հրապարակել է Էրդողանի լուսանկարը, որում նա անձեռոցիկով սրբում է մի աչքը։ Բասկետբոլիստը լուսանկարի տակ գրել է. «Է՜յ, Էրդողան»։

Ամերիկացի բասկետբոլիստի հետևորդները բուռն են արձագանքել նրա թվիթին.

«Շատ ուրախ եմ, որ վերջապես եկավ այն օրը, երբ իմ երկիրը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Շնորհակալություն Էրդողանին քննադատելու համար», «Սա մեծ  օր է քաղաքակիրթ հասարակության համար», «Աշխարհի համար եկավ մի պահ, երբ պետք է նայել պատմության աչքերին»,- գրել են նրանք։

Շատերը նշել են, որ թեև ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելը կարևոր քայլ է, ընդհանուր առմամբ դեռ շատ աշխատանք կա անելու։

Բայդենի ելույթին արձագանքել է նաև հայտնի ռուս հաղորդավար և պրոդյուսեր Թինա Կանդելակին։

«Եկավ այն օրը, երբ ԱՄՆ–ն ի դեմս Ջո Բայդենի ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Արդարությունը վերականգնելուն ուղղված լոբբին օրեցօր ուժեղացել է։ Այո, դա պետք էր ավելի վաղ անել»,- գրել է նա իր Telegram ալիքում։

Հաղորդավարը նաև հույս ունի, որ ակնհայտ փաստի ճանաչումը վրեժ չէ Թուրքիայից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու համար։

«Հայոց աշխարհը վերջապես լսեց խոսքեր, որոնք, անշուշտ, պետք է լսեր ավելի քան մեկ դար առաջ», – նշեց Կանդելակին։

ԱՄՆ նախագահի հայտարարությունում հետաքրքիր մանրուք է նկատել ամերիկահայ հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան–Տերկոտը, որը հանդես է գալիս Արցախին  աջակցելու օգտին, ինչպես նաև բարձրացնում է Ադրբեջանում հայատյացության խնդիրը։

Facebook–ի իր էջում նա հրապարակել է Բայդենի հայտարարության տեքստը` ընդգծելով «Կոստանդնուպոլիս» բառը։

«Գեղեցկությունը մանրուքներում է»,– գրել է Աստվածատուրյանը։

Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել է այն մասին, որ ամերիկյան առաջնորդի խոսքերին արձագանքել է ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը` գրառում անելով Instagram–ում։

«Հայ համայնքի համար դա երկար ճանապարհ էր, և տարեց տարի ես զգում էի, որ մենք բոլորս մոտ ենք  Ցեղասպանությունը ճանաչելուն։ Վերջապես այդ օրը եկավ։ Ես այնքան եմ հպարտանում իմ արմատներով, հայ համայնքով և երախտապարտ եմ նախագահ Բայդենին, որ նա այդ օրը նվիրեց յուրաքանչյուր հայի... Շնորհակալ եմ ճշմարտության համար։ Եվ թեև ոչինչ չի վերադարձնի սպանված հայերին, ես հույս ունեմ, որ նրանց սերունդները թեթևություն կզգան»,- գրել է Քարդաշյանը։

Ամենայն հայոց կաթողիկոսը Ծիծեռնակաբերդում. 24 ապրիլի, 2021
 

Նա ընդգծել է, որ շարունակելու է հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, «բայց արդեն հույսով, որ դրա ճանաչմամբ մենք այլևս թույլ չենք տա անցյալի հանցագործությունների կրկնություն»։

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու եղած ժամանակ Բայդենը բազմիցս հայտարարել է, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը նախագահ ընտրվելու դեպքում։ 2020 թ–ի ապրիլի 24–ին նա Twitter–ում գրել է.

«Այսօր մենք հիշում ենք սարսափները, որոնք ապրել է հայ ժողովուրդը «Մեծ եղեռնի»` Հայոց ցեղասպանության ժամանակ։ Եթե ես ընտրվեմ, ապա խոստանում են աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին և մարդու իրավունքները կարևորագույն գերակայություն կդարձնեմ ամբողջ աշխարհում»։

Նշենք, որ Բայդենից առաջ ԱՄՆ–ի միակ նախագահը, որը հանրային ելույթի ժամանակ ասել է «ցեղասպանություն» բառը հայերի կոտորածների մասին խոսելիս՝ եղել է Ռոնալդ Ռեյգանը 1981 թ–ին Հոլոքոսթի մասին իր ելույթում (այդ ժամանակ նրա սպիչռայթերը Քեն Խաչիկյանն էր, որը մինչ այդ եղել է Ռիչարդ Նիքսոնի օգնականը)։

Եթե խոսենք ոչ թե էպիզոդիկ, այլ նպատակային հիշատակումների մասին, ապա Ջերալդ Ֆորդից սկսած ԱՄՆ գրեթե բոլոր նախագահներն արտահայտվել են Հայոց ցեղասպանության մասին, բայց ընտրվելուց հետո այդ մասին հստակ ձևակերպումներ չեն արել։

Միևնույն ժամանակ ամերիկյան մտավորականության, հատկապես պատմաբանների և հրապարակախոսների շարքում հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը ճանաչելու նկատմամբ վերաբերմունքը միշտ միանշանակ է եղել։ Այդ մասին արտահայտվել են ցեղասպանության խոշոր հետազոտողներ Ռաուլ Հիլբերգը, Ռոջեր Սմիթը, Ռոբերտ Մելսոնը և ուրիշներ։

Ավելին ՝ այստեղ

ԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի
Ամենադիտված