Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ՝ Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների հարակից բնակավայրերում
ՀասարակությունՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորական ջոկատները զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են իրականացնելու Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների հարակից բնակավայրերում:
Միաժամանակ, ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացվում հանրապետության մյուս շրջաններում:
Հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացման աշխատանքների մասին հավելյալ կտեղեկացնենք SMS հաղորդագրությամբ և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան և կայքէջերով:
Ավելին՝ այստեղ
Տեղեկատու հեռ.-911
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ