Գերմանիայում 6 պացիենտի ֆիզլուծույթ են ներարկել Pfizer-ի պատվաստանյութի փոխարեն
ՀասարակությունԳերմանիայում պատվաստումների կենտրոնում աշխատող բուժքույրերից մեկը փոխարինել է Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութերը սովորական ֆիզլուծույթով, որն արդեն ստացել է 6 պացիենտ: Այս մասին հայտարարել է Ստորին Սաքսոնիայի առողջապահության վարչությունը:
Գերմանական Կարմիր խաչի ընկերության բուժքույրը և աշխատակիցը պատահաբար գցել են պատվաստանյութի սրվակը, և այն կոտրվել է: Սխալը թաքցնելու համար նրանք գտել են պարզ և հնարամիտ լուծում՝ ներարկիչները լիցքավորել են սովորական ֆիզլուծույթով: Նշվում է, որ կինը զբաղվել է ոչ թե դեղամիջոցի ներարկմամբ, այլ ներարկման համար ներարկիչների լիցքավորմամբ:
Նրանց կհաջողվեր վերջնական թաքցնել սխալը, եթե բուժքույրը չպատմեր այդ մասին իր գործընկերոջը, ով իր հերթին զեկուցել է գլխավոր վերադասին: Դրանից հետո կնոջն այլ բան չէր մնում, քան խոստովանել իր արածը:
Ավելին՝ այստեղ