Հայերեն

Տեսանյութ. Սոխի դեմ՝ սխտոր կամ ՌԴ ղեկավարի բաժանարար գծերը

Քաղաքականություն
Ռուսաստանը փաստացի փոխեց աշխարհի զարգացման մարտավարությունն ու տրամաբանությունը: Սոխի դեմ՝ սխտոր. այսպես կարելի է անվանել դաշնության ղեկավարի վերջին ուղերձի մեսիջները աշխարհին:
 
«Որոշ երկրներում տհաճ սովորություն են դարձրել` ամեն առիթով, ամենից հաճախ առանց առիթի «կպնել» Ռուսաստանին։ Ասես նոր մարզաձև լինի` ով ավելի բարձր ինչ–որ բան կասի»,- ասել է ՌԴ նախագահը և ավելացրել.
 
«Մենք իսկապես ուզում ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ միջազգային հանրության բոլոր մասնակիցների հետ, այդ թվում` նրանց, ում հետ վերջին շրջանում հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն դասավորվում։ Մենք իսկապես չենք ուզում այրել կամուրջները։ Բայց եթե ինչ–որ մեկը մեր բարի մտադրություններն ընդունի որպես անտարբերություն կամ թուլություն և ինքը վերջնականապես այրի կամ անգամ պայթեցնի այդ կամուրջները, պետք է իմանա, որ Ռուսաստանի պատասխանը կլինի անհամարժեք, արագ և կոշտ»։
 
Ռուսաստանի նախագահը, ըստ էության, նաև աշխարհակարգային գծեր է սահմանել: Սա նաև ռուսական դրոշը պարզելու և դաշնակիցների զորահավաք հայտարարելու ակնարկ է.
 
«Հուսով եմ, որ ոչ մեկի մտքով չի անցնի Ռուսաստանի հետ հարաբերություններում հատել կարմիր գիծը։ Մենք ինքներս կոնկրետ դեպքերում կորոշենք, թե որտեղով է այն անցնելու: Այո, Ռուսաստանն ինքն է որոշելու, թե որոնք են իր ազգային շահերը, ռուսական աշխարհի շահերը թե՛ երկրի ներսում, թե՛ համաշխարհային ասպարեզում։ Դա կարող է դուր գալ կամ ոչ, բայց բոլորը և միշտ պետք է հաշվի նստեն դրա հետ»։
 
Ակնհայտ է, որ մշտապես իր հայտարարություններում չափավոր Պուտինը լուրջ պատճառներ ունի՝ բաժանարար գծեր անցկացնելու: Սա, ըստ էության, Արևմուտքի նետած ձեռնոցը վերցնելու մասին հայտարարություն է:
 
Ռուսաստանը գնում է պատերազմի, առնվազն չի անտեսում դրա սպառնալիքը, և աշխարհը շուտով բաժանվելու է երկու բևեռի: Սառը պատերազմին հաջորդում է մեծ հալոցքը, և երկու թևերում էլ ձևավորվելու է միջազգային «աշխարհազորը»՝ աշխարհի տարբեր կետերում դաշնակցային շահերը համակարգելու համար:
 
Հետաքրքիր է, որ ռուսական շրջանակներում մեծ արձագանք է գտել Ռուսաստանի կողմից պատերազմին մասնակցելու՝ «Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանի հայտարարությունը: Ռուսական քաղաքագիտական տարբեր շրջանակներ պնդում են, որ հենց այդ օրինակը պետք է դարձնել վարակիչ և որպես լավ օրինակ՝ կիրառել տարբեր տարածաշրջանների դաշնակիցների կողմից:
 
Ի վերջո, պատերազմի գնալիս պետք է հստակ իմանաս՝ ով է թշնամիդ և ով է իրական դաշնակիցդ:
 
Գարիկ Ստեփանյան
Քանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասին
Ամենադիտված