Արտակարգ դեպք. քովիդ-հիվանդանոցում սարսափելի հրդեհ է տեղի ունեցել. կա 80 զոհ (տեսանյութ)
ԱշխարհՀամացանցում հայտնվել է տեսանյութը, որում երևում է Բաղդադի քովիդ-հիվանդանոցում սարսափելի հրդեհի բռնկման պահը, որի արդյունքում զոհվել է ավելի քան 80 մարդ:
Կադրերում երևում է, թե ինչպես է հիվանդասենյակներից մեկում տեղի ունենում պայթյունը: Նախնական տվյալներով՝ թթվածնի բալոններից մեկն է պայթել: Դրանից հետո բժշկական հաստատության միջանցքը սկսել է լցվել ծխով, իսկ ականատեսները փորձել են մարել կրակը: