Աղբյուր․ ԵԱ մասնակից հավաքականների հայտացուցակներում խաղացողների քանակը կավելացվի
ՍպորտԵվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) Եվրոպայի առաջնության հայտացուցակում խաղացողների քանակը կհասցնի 26-ի, Twitter- ում հայտնել է իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին:
Գործող կանոնակարգի համաձայն, Եվրո-2020-ին մասնակցող թիմերը մրցաշարի հայտացուցակում պետք է գրանցեն 23 խաղացողի:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 11-ը։ Այն հետաձգվել էր մեկ տարով՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։