Լավրովը խոսել է Ուկրաինայի հետ պատերազմի հավանականության մասին
ԱշխարհԴոնբասում, որտեղ կես միլիոն մարդ կա, ովքեր ունեն ռուսական անձնագիր, Ուկրաինայի հետ պատերազմից կարելի է ու պետք է խուսափել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով հնարավոր ռազմական բախման մասին:
«Եթե դա կախված է մեզանից, պատերազմից կարելի է ու պետք է խուսափել»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ Լավրովն ասել է, որ չի կարող խոսել Ուկրաինայի իշխանությունների ու նախագահ Զելենսկիից անունից: Նրա խոսքերով, կա տպավորություն, որ Ուկրաինայի ղեկավարը ցանկանում է ամեն գնով մնալ իշխանության ղեկին:
Ավելին՝ այստեղ