Ծառուկյանը ավտոմեքենա՞ է նվիրել Բալասանյանին
ՀասարակությունArmLur.am-ի զրուցակիցն է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի եղբայրը` Վաչիկ Բալասանյանը:
-Պարո´ն Բալասանյան, ArmLur.am-ի տեղեկություններով՝ քառօրյա պատերազմից հետո Արցախի խորհրդարանի պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը` ձեր եղբայրը, դիմել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, գործարար Գագիկ Ծառուկյանին՝ նրանից խնդրելով իրեն պատկանող «Շանգրիլա» խաղատան դիմաց տեղադրված հզոր լուսարձակները նվիրել ԼՂՀ-ին։ Ու դրանք ապրիլից արդեն տեղադրված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։ Ավելին՝ հայկական կողմից խոցված անօդաչու թռչող սարքերից երկուսը ոչնչացվել են հենց լուսարձակների օգնությամբ:
-Այո´, Գագիկ Ծառուկյանը արել է այդ մարդասիրական քայլը: Եվ օգնությունը միայն լուսարձակները չեն եղել, այլև շատ ու շատ այլ բաներ: Մի քանի տասնյակ միլիոնի հասնող օգնություն է արել բանակի համար: Շնորհակալություն նման մարդկանց: Թող մեր ազգում նման օրինակելի մարդիկ շատ լինեն:
-Տեղեկություններ կան , որ օրերս ձեզ` որպես ազատամարտիկ, Գագիկ Ծառուկյանը մեքենա է նվիրել: Որքանո՞վ են տեղեկությունները համապատասխանում իրականությանը:
-Այո´, ինձ փոխանցել են, որ ես` որպես Արցախի ազատամարտի վետերան, երկրորդ կարգի հաշմանդամ, ունեմ նվեր` ավտոմեքենա: Խորին շնորհակալություն Գագիկ Ծառուկյանին: