Գիշերով հանկարծակի բազմաթիվ մարդիկ են հայտնվել գյուղում ու մտել են տուն. ԱԺ պատգամավոր
ՀասարակությունՆախապես տեղյակ չեն պահել գնալուց առաջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը, խոսելով Շուռնուխ Նիկոլ Փաշինյանի այցի ու հայտնի տուն մտնելու մասին, որից հետո պարզվել է, որ դա արվել է ի հեճուկս տան տիրոջ ցանկության:
«Դա հոգեբանական պահ է: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ միջավայրում է ապրում շուռնուխցին, երբ իրեն թշնամուց բաժանում է ընդամենը մեկ ճանապարհ: Նա տեսել է պատերազմի հետևանքները:
Հիմա էլ գիշերով հանկարծակի բազմաթիվ մարդիկ հայտնվում են գյուղում ու մարդիկ մտնում են տուն: Ի՞նչ զգացողություն պետք է ունենա շուռնուխցին:
Այսօր մարդիկ սյունեցու մասին խոսում են հակաէսթետիկ բառապաշարով: Դուք ի՞նչ կապ ունեք սյունեցու հետ:
Ավելին՝ այստեղ