Հայաստանում ժողովրդավարությունը լուրջ անկում է գրանցել. Freedom House
ՀասարակությունFreedom House իրավապաշտպան կառույցը հրապարակել է Անցումային շրջանի երկրների 2021 թվականի զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանն անկում է գրանցել, փոխանցում է Մեդիապորտ տելեգրամ ալիքը։
«Սա այն դեպքում, երբ ընդամենը նախորդ զեկույցում Freedom House-ը Հայաստանը ներկայացրել էր որպես աննախադեպ առաջխաղացում ապահոված երկիր:
Իսկ ահա նոր զեկույցում ասվում է, որ դեպի հիբրիդային անցումային իշխանակարգ տանող ճանապարհն ընտրած Հայաստանը 2020-ին զիջել է դիրքերը:
«Փաստորեն առաջին անգամ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո դեմոկրատական բարեփոխումների ընթացքը Հայաստանում նահանջել է»,-նշում են Freedom House-ի վերլուծաբանները»,-գրում է ալիքը:
Ավելին՝ այստեղ