Թուրքիան մտադիր է սառեցնել ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը․ Bloomberg
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է կասեցնել ԱՄՆ հետ գործակցությունը պաշտպանական և տնտեսական ոլորտում։ Պատճառն այն է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնել է ամերիկյան Bloomberg պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է ermenihaber-ը։
Պենտագոնն իր հերթին հայտարարել է, որ Բայդենի ուղերձը չի ազդի ռազմական ոլորտում Թուրքիայի հետ ռազմական ունեցած հարաբերությունների վրա։ Այս մասին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
Ավելին՝ այստեղ